Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիից հետո կուղևորվի Երևան

478
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 11:30
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիից հետո կուղևորվի Երևան

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ժամանել է Վրաստան, գրում են վրացական լրատվամիջոցները։

«ԱՄՆ-ն լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների կապակցությամբ, որոնք վտանգում են Վրաստանի եվրոատլանտյան ապագան»,- գրել է նա X-ում։

Նշենք, որ Թբիլիսիից հետո հաջորդ կանգառը Երևանն է։