Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի»․ ՄԱԿ

513
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 11:18
«Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի»․ ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի և դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները։

«Իսկապես հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն իր պտուղները կտա։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է նա։