«Ափսոսում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար»․ ՌԴ ԱԳՆ
Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Երևանը՝ ունեցած մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանում նախընտրում են մեծացնել ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ համագործակցությունը, հատկապես՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, սպառազինությունների գնման կամ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման մասով, էլ չենք խոսում այս օրերին Վաշինգթոնում անցկացվող այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցության մասին: Այդ ամենը չի կարող ափսոսանք չառաջացնել։ Խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ այդ թվում ի վնաս սեփական անվտանգության»,- ասել է Գալուզինը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36