«ԵՄ-ն ցավում է, որ Ուկրաինայում մարդիկ են զոհվում, բայց կշարունակենք զենքի մատակարարումը»․ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ԵՄ-ն «ցավում է, որ Ուկրաինայում մարդիկ են զոհվում, սակայն անհրաժեշտ է համարում ռազմական աջակցության շարունակումը»։ «Ուկրաինային աջակցելով՝ մենք աջակցում ենք մեր սեփական անվտանգությունը, և դա խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, առաջին հերթին՝ ուկրաինացիները... Բայց ի՞նչ խաղաղություն ենք ուզում։ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմն արագ կավարտվի, քանի որ Ուկրաինան չի կարող իրեն պաշտպանել առանց մեր աջակցության։ Պատերազմը կավարտվի, այո, բայց ի՞նչ արդյունքով։ Ո՞րն է լինելու Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը: Մենք, անշուշտ, ցավում ենք, որ մարդիկ զոհվում են, բայց ուկրաինացի զինվորները կռվում և զոհվում են, քանի որ նրանք պաշտպանում են իրենց երկիրը։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց այնպիսի խաղաղություն, որը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգության երաշխիքներ է տրամադրում»,- РИА Новости-ն մեջբերում է Բորելի խոսքը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36