Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Էրդողանին խնդրել եմ աջակցել խաղաղության առաքելությանը»․ Օրբան

480
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 12:06
«Էրդողանին խնդրել եմ աջակցել խաղաղության առաքելությանը»․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին խնդրել է աջակցել իր խաղաղ նախաձեռնությանն ու միավորել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով ջանքերը։

«Խնդրել եմ նախագահ Էրդողանին, որպեսզի աջակցի մեր խաղաղության առաքելությանը։ Հակամարտող կողմերի դիրքորոշումները նախկինի պես միմյանցից հեռու են։ Բայց եթե «խաղաղության բարեկամները» միավորվեն, միացյալ ջանքերով կկարողանանք դեպի խաղաղություն հաջորդ քայլն անել»,- գրել է Օրբանը Facebook-ի իր էջում։

Օրբանը նաև նշել է, որ Թուրքիայի նախագահը միակ առաջնորդն է, ով միջնորդի հաջող փորձ ունի՝ «հացահատիկի գործարքի» կնքման հարցում։