«Ուկրաինան կհաղթի»․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ողջունելով մասնակիցներին՝ ասել է Բայդենը։ «Վլադիմիր Պուտինը ցանկանում է ամբողջությամբ նվաճել Ուկրաինան, վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանն ու քարտեզից ջնջել Ուկրաինան։ Բայց Ուկրաինան մնում է անկախ և կարող է կանգնեցնել Պուտինին։ Պուտինին և աշխարհին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ մեր աջակցությունն Ուկրաինային անսասան է։ Լիակատար վստահություն եմ հայտնում, որ Ռուսաստանը կձախողի այս պատերազմում։ Անցել է երկու տարի, Պուտինն ինքն է որոշել պատերազմ սկսել, ավելի քան 200 հազար ռուս զինվոր է զոհվել և վիրավորվել, միլիոնավոր մարդիկ լքել են Ռուսաստանը, քանի որ այլևս չեն ցանկանում ապրել այդ երկրում։ Իսկ Կիևը, որը պետք է հանձնվեր հինգ օրում, հիշո՞ւմ եք, երբ այդ մասին մենք հայտարարեցինք, դեռ կանգուն է և գոյություն ունի՝ երկու տարի անց։ Պուտինը վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կկոտրվի, իսկ այսօր ՆԱՏՕ-ն առավել քան ուժեղ է»,- ասել է Բայդենը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36