Մոսկվայի դատարանը հեռակա կալանավորել է Նավալնիի այրուն
![]() Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կալանք է սահմանել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլյա Նավալնայայի նկատմամբ՝ ծայրահեղական համայնքին մասնակցելու գործով։Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը Ռուսաստանի Դաշնություն արտահանձնվելու կամ Ռուսաստանի տարածքում կալանքի տակ գտնվելու պահից երկու ամիս ժամկետով։ Փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարեց Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին՝ Խարպ գյուղի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Գերատեսչությունում հայտնել են, որ քաղաքական գործիչը վատացել է զբոսանքի ժամանակ և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները կես ժամից ավելի փորձել են նրան վերակենդանացնել, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
