Էրդողանը հայտնել է՝ ինչ հարցեր է բարձրացնելու Վաշինգթոնում
Հուլիսի 9-11-ը Վաշինգթոնում կանցկացվի ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնել է Վաշինգթոն՝ մասնակցելու միջոցառմանը, հաղորդում է Anadolu-ն։ «Գագաթնաժողովում մենք խորհրդակցություններ կանցկացնենք ՆԱՏՕ-ի զսպող և պաշտպանական կառուցվածքի ամրապնդման, ինչպես նաև դաշնակիցների կարողությունների հզորացման նպատակով»,- գրել է Էրդողանը՝ X-ում։ Գործակալությունը նշում է քննարկման հիմնական թեմաները՝ ՆԱՏՕ-ի կառուցվածքի ամրապնդում, ահաբեկչության դեմ պայքար, պաշտպանական արդյունաբերական հարցեր։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, սակայն «ՆԱՏՕ-ն չպետք է պատերազմի կողմ դառնա»։ «Մենք կընդգծենք ՆԱՏՕ-ի ջանքերի ավելացման անհրաժեշտությունն ահաբեկչական կազմակերպությունների դեմ վճռական և համալիր պայքար ծավալելու հարցում։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կբարձրացնեմ նաև Գազայում տիրող իրավիճակի հարցը։ Այս համատեքստում մենք կընդգծենք, որ միջազգային հանրությունը բավականաչափ արդյունավետ չի գործում՝ Իսրայելին զպսելու հարցում, և որ գլոբալ խիղճը չի կարողանա հանգիստ շունչ քաշել, քանի դեռ Պաղեստինում արդար և կայուն խաղաղություն չի հաստատվել»,- հավելել է Էրդողանը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36