Մոդին և Պուտինը որոշել են Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին հեռացնել ռուսական բանակից․ #NDTV
Ռուսաստանը համաձայնել է բանակում ծառայությունից ազատել Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այդ հարցը բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Մոդին այդ հարցը բարձրացրել է մասնավոր ընթրիքի ժամանակ, որը Պուտինը կազմակերպել էր նախօրեին։ «Ռուսաստանը համաձայնել է ծառայությունից ազատել Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին և նրանց վերադարձնել հայրենիք»,- ասել են հեռուստաալիքի աղբյուրները։ Ըստ աղբյուրների տվյալների՝ մոտ երկու տասնյակ հնդիկներ ստիպված են եղել մասնակցել ռազմական գործողություններին այն բանից հետո, երբ «գործակալները խաբեությամբ ստիպել են նրանց մեկնել Ռուսաստան՝ բարձր վարձատրվող աշխատանք ստանալու պատրվակով»։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36