Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Մոսկվան ուշադիր կհետևի Վաշինգթոնում մեկնարկող գագաթնաժողովին»․ Պեսկով

409
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 12:18
«Մոսկվան ուշադիր կհետևի Վաշինգթոնում մեկնարկող գագաթնաժողովին»․ Պեսկով

Հնարավորինս ուշադիր կհետևենք Վաշինգթոնում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հնարավորինս ուշադիր կհետևենք։ Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ն այն դաշինքն է, որը Ռուսաստանին համարում է թշնամի, հակառակորդ։ Սա այն դաշինքն է, որը քանիցս հայտարարել է իր նպատակի մասին, այն է՝ Ռուսաստանին ռազմի դաշտում ռազմավարական պարտության հասցնելը։ Սա այն դաշինքն է, որն անմիջականորեն Ուկրաինայի կողմից մասնակցում է հակամարտությանը։ Ուստի առավել ուշադիր կհետևենք այդ բանակցությունների ժամանակ հռետորաբանությանն ու որոշումներին»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգթոնում՝ հուլիսի 9-11-ը։