Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ն մտադիր է իշխանափոխության հասնել Վրաստանում»․ ՌԴ ԱՀԾ

412
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 14:06
«ԱՄՆ-ն մտադիր է իշխանափոխության հասնել Վրաստանում»․ ՌԴ ԱՀԾ

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԱՄՆ-ն մտադիր է իշխանափոխության հասնել Վրաստանում՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո:

«Բայդենի վարչակազմը տեղեկատվական արշավ է մշակել՝ վարկաբեկելու իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ ՌԴ-ին մեղադրելով Վրաստանի բոլոր դժբախտությունների համար։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առանցքային դեր կխաղա՝ հարցազրույց տալով ամերիկյան ԶԼՄ-ներին, որտեղ մեղքը կբարդի կառավարության վրա՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների «դեգրադացիայի» համար և կզգուշացնի «Մոսկվայի հետ մերձեցման աղետալի հետևանքների մասին»»,- ասվում է ՌԴ ԱՀԾ-ի հաղորդագրության մեջ։