Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Հնդկաստանին՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կապակցությամբ»․ Միլեր

962
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 10:18
«ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Հնդկաստանին՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կապակցությամբ»․ Միլեր

ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Հնդկաստանին՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

«Հնդկաստանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, որի հետ մենք լիակատար և անկեղծ երկխոսություն ենք վարում, ուստի ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Նյու Դելիին՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կապակցությամբ։ Ես կառաջնորդվեմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակային հայտարարություններով՝ հասկանալու համար, թե ինչի մասին է նա խոսել Մոսկվայում։ Վաշինգթոնը հույս ունի, որ Ռուսաստանի հետ համագործակցելիս Հնդկաստանը և ցանկացած այլ երկիր Ռուսաստանին կհասկացնեն, որ նա պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Միլերը։