Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Թուրք ֆուտբոլիստի որակազրկումը քաղաքական որոշում է»․ Էրդողան

410
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 12:36
«Թուրք ֆուտբոլիստի որակազրկումը քաղաքական որոշում է»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ՈՒԵՖԱ-ի կողմից թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալի որակազրկումն անվանել է քաղաքականապես մոտիվացված որոշում, որը ստվեր է նետում մրցաշարի վրա։ Այս մասին նա ասել է Գերմանիա ուղևորությունից վերադառնալիս։

Ըստ Էրդողանի՝ Դեմիրալի որակազրկումն ուղղված է ոչ այնքան ֆուտբոլիստի, որքան Թուրքիայի դեմ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի ազգային հավաքականն «իր նկատմամբ անարդարությանը պատասխանել է փայլուն խաղով»։

Ավելի վաղ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, երբ թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականի դեմ խաղում գոլը տոնելիս «Գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել։