Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ընթրելու համար մանդա՞տ է պետք ԵՄ-ից»․ Օրբանի խորհրդականը՝ Բորելին

352
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 10:30
«Ընթրելու համար մանդա՞տ է պետք ԵՄ-ից»․ Օրբանի խորհրդականը՝ Բորելին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խորհրդական Բալաժ Օրբանը՝ ի պատասխան ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի դիտարկմանը, թե ԵՄ-ն Հունգարիային մանդատ չի տվել՝ ԵՄ-ն ներկայացնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, X-ի իր էջում հարց է ուղղել․ «Իսկ կարելի՞ է ընթրել, թե՞ դրա համար մեզ մանդատ է պետք ԵՄ-ից»։
Նշենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովն անցկացվել է օկուպացված Շուշիում։