Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Խաղաղության առաքելություն 3.0. Պեկին»․ Օրբան

352
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 10:00
«Խաղաղության առաքելություն 3.0. Պեկին»․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնել է նրա խոսնակ Բերթալան Խավաշին՝ նշելով, որ Օրբանը Պեկինում է «խաղաղության առաքելությամբ»։

Օրբանը X-ի իր էջում օդանավակայանից լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով․ «Խաղաղության առաքելություն 3․0․ Պեկին»։

«Վիկտոր Օրբանի խաղաղության առաքելությունը շարունակվում է։ Օրվա ընթացքում նա կհանդիպի ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ»,- ասել է Խավաշին։

РИА Новости-ն հիշեցրել է, որ Օրբանը հուլիսի 1-ին այցելել է Կիև, ապա՝ Մոսկվա և Լեռնային Ղարաբաղ։ Գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ Օրբանը քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը, իսկ ԼՂ-ում մասնակցել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Նշվում է նաև, որ ԵՄ ղեկավարությունը քննադատել է Հունգարիայի վարչապետին։ Եվրոպական առաջնորդներից նրան աջակցել է միայն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։