Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Ֆրանսիայի նախկին նախագահը պատգամավոր է դարձել

1056
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 00:00
Ֆրանսիայի նախկին նախագահը պատգամավոր է դարձել

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հաղթեց ընտրություններում իր ընտրատարածքում և անցավ խորհրդարան, գրում է Le Monde-ը:

Նա ստացել է ձայների 43,29 տոկոսը՝ դրանով իսկ առաջ անցնելով ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության (RN) թեկնածու Մայթի Պուժեից (31,43%)։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատգամավոր Ֆրանսուա Դյուբուան ստացել է ձայների 25,28%-ը՝ այդպիսով զբաղեցնելով երրորդ տեղը։

Ֆրանսիայում հուլիսի 7-ին տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։