Էրդողանը կոչ է անում Արևմուտքին` ճնշում գործադրել Իսրայելի վրա
![]() Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա Գազայի հատվածում խնդրի կարգավորման հարցում և հրաժարվեն նրան մատուցվող աջակցությունից։ Այս մասին Բեռլինից վերադառնալիս լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելն այլևս չպետք է շարունակի այս սպանությունն ու դաժանությունը Գազայում։ Հրամայական է, որ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները, մեծացնեն ճնշումն Իսրայելի վրա։ Իսրայելն է, որ ոտնահարում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը, իսկ այժմ նա սպառնում է Լիբանանին՝ հակամարտությունը տարածելով ողջ տարածաշրջանում։ Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, այս փուլում պետք է հրաժարվեն Իսրայելին աջակցելուց»,- ասել է Էրդողանը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
