Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը հավակնում է պատմական հաղթանակի․ #Bloomberg

441
Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ., 15:00
Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը հավակնում է պատմական հաղթանակի․ #Bloomberg

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Կանխատեսվում է, որ Մարին Լը Պենի ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը կստանա խորհրդարանի ստորին պալատի տեղերի մեծ մասը, գրում է Bloomberg-ը։

Նշվում է՝ հիմնական հարցն այն է, թե արդյոք կուսակցությունը կստանա բավարար մանդատներ՝ բացարձակ մեծամասնություն կազմելու համար։ Սա ճանապարհ կհարթի կուսակցության նախագահ Ջորդան Բարդելայի համար՝ դառնալու վարչապետ: Դա նաև Լը Պենին բավականաչափ ամուր դիրք կապահովի Ազգային ժողովում։

Հիշեցնենք՝ առաջին փուլի արդյունքներով առաջատար էր Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, երկրորդը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն էր՝ 28 տոկոսով։ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր 20 տոկոս։