Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Ես կառավարում եմ աշխարհը, ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին»․ Բայդեն

443
Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 14:36
«Ես կառավարում եմ աշխարհը, ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ միայն ինքը կարող է դիմադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանին և պահպանել ՆԱՏՕ-ն՝ որպես միասնական կառույց։ «Ես ոչ միայն նախընտրական քարոզարշավ եմ վարում, այլև կառավարում եմ աշխարհը, ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ եթե հաղթի ընտրություններում, կկարողանա՞ ղեկավարել երկիրը ևս չորս տարի։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։