«Իրադարձությունների սխալ զարգացում»․ Եվրոհանձնաժողովը՝ Օրբանի՝ Մոսկվա այցի մասին
464
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 16:00
Եվրոհանձաժողովն արձագանքել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցին։ «Օրբանի այցը Ռուսաստան կասկածի տակ է դնում Եվրոհանձնաժողովի անդամների ավանդական այցը Հունգարիա, որը ստանձնել է Եվրոմիության Խորհրդի նախագահությունը»,- ասել է Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Սա իրադարձությունների սխալ զարգացում է»,- նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։ Նա նշել է, որ այցը պետք է տեղի ունենար ամառային արձակուրդներից հետո։ Մամերը հավելել է, որ չնայած Օրբանն ընդունել է, որ մանդատ չունի՝ ՌԴ-ի հետ բանակցելու համար, «բոլորի համար ակնհայտ է համատեքստը, երբ այցը տեղի է ունենում ԵՄ Խորհրդում նախագահության մեկնարկից 5 օր անց»։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36