Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ դեսպանի փոփոխության մասին

418
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 14:18
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ դեսպանի փոփոխության մասին

Մոսկվան Հայաստանի իրավասությունն է համարում Ռուսաստանում երկրի գործող դեսպանի փոփոխության հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ուղղորդող պետության իրավասությունն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում, ինչպես հասկանում եմ, խոսքը ՌԴ-ում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է։ Նման հարցերի լուծման համար սահմանված են ընթացակարգեր, դրանք կիրականացվեն»,- ասել է Գալուզինը։

Ավելի վաղ դեսպանի փոփոխության մասին հայտնել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։