Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Սունակն ընդունել է պարտությունն ու հայտնել, որ կհեռանա վարչապետի պաշտոնից

1048
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 09:48
Սունակն ընդունել է պարտությունն ու հայտնել, որ կհեռանա վարչապետի պաշտոնից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրություններում իր Պահպանողական կուսակցության պարտությունը։

«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում, և ես զանգեցի Քիր Սթարմերին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ»,- բրիտանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը։

Սունակը հավելել է, որ մեկնում է Լոնդոն, որտեղ մանրամասն կհայտնի ընտրությունների արդյունքների մասին և որից հետո կլքի վարչապետի պաշտոնը։