Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Չեմ բացառում, որ Պուտինին կհրավիրեն խաղաղության հաջորդ գագաթնաժողովին»․ Զելենսկի

404
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 09:54
«Չեմ բացառում, որ Պուտինին կհրավիրեն խաղաղության հաջորդ գագաթնաժողովին»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրեն խաղաղության հաջորդ գագաթնաժողովին։ Այս մասին Զելենսկին ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ, նա նշել է, որ մոտ ժամանակներս չի ակնկալում Պուտինի մասնակցությունը, եթե հաջողվի գործընթացը սկսելու միջոց գտնել։

Զելենսկու կարծիքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի համատեղ գործողությունները հաջողության կհասնեն, եթե պատերազմն արդար ավարտ ունենա Ուկրաինայի և ամբողջ աշխարհի համար։