Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Վրաստանը ողջունում է Երևանի ու Բաքվի պատմական որոշումը»․ Դարչիաշվիլի

405
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 14:24
«Վրաստանը ողջունում է Երևանի ու Բաքվի պատմական որոշումը»․ Դարչիաշվիլի

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, գրում են վրացական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերը, ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացները։

Հանդիպումից հետո Միրզոյանը Դարչիաշվիլիին հրավիրել է Հայաստան։

«Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի՝ պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը։ Վրաստանը հույս ունի, որ խաղաղ գործընթացը կպահպանի դրական դինամիկան»,- ասել է Դարչիաշվիլին։

Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ Միրզոյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։