Դեմոկրատները նախընտրական արշավից դուրս գալու կոչով կդիմեն Բայդենին․ #Reuters
1376
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 12:00
![]() Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները պատրաստվում են դիմել նախագահ Ջո Բայդենին՝ նախընտրական արշավից դուրս գալու կոչով, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Պատճառը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բայդենի անհաջող հեռուստաբանավեճն է։ Ըստ աղբյուրների տվյալների՝ Բայդենին կոչով կդիմեն Դեմոկրատական կուսակցության 25 անդամներ։ Նշվում է, որ նրանցից ոմանք դիտարկում են Բայդենին նամակ հղելու հնարավորությունը։ Գործակալությունը մեջբերում է Ipsos սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ դեմոկրատ կարծում է, որ Բայդենը չպետք է վերընտրվի երկրորդ ժամկետով։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
