Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Ապտակ՝ ՀՀ ղեկավարությանը»․ ռուս քաղաքագետը՝ Մինսկում ռուս և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ շքերթի մասին

393
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 11:18
«Ապտակ՝ ՀՀ ղեկավարությանը»․ ռուս քաղաքագետը՝ Մինսկում ռուս և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ շքերթի մասին

Ապտակ՝ Հայաստանի ղեկավարությանը։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը՝ մեկնաբանելով Մինսկում անցկացվող շքերթին ռուս և ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը։

«Սա ապտակ էր Հայաստանի ղեկավարությանը և զգուշացում, թե ինչ կլինի, եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի գնալ դավաճանական ճանապարհով»,- ասել է Մարկովը։

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 3-ին, Բելառուսը նշում է Անկախության օրը։