Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

Պուտինը ժամանել է Աստանա

335
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 10:00
Պուտինը ժամանել է Աստանա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։

ՇՀԿ անդամ պետությունների առաջնորդները կքննարկեն համագործակցության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև կազմակերպության աշխատանքի կատարելագործումը։

Նիստի արդյունքներով կստորագրվեն Աստանայի հռչակագիրը և այլ համատեղ փաստաթղթեր։