Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

Եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում

126
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 20:18
Եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում

Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ։

ՆԳՆ հաղորդմամբ, ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։
Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։

Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։ Ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, տարածքում գտել էր 5 օրական երեխայի։ Նորածինն այնուհետև տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։

Մայիսի 14-ին հայտնաբերվել էր երեխայի մայրը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: