Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը»․ Գևորգ Դանիելյան

126
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 20:18
«Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրության օրվա տոնին ընդառաջ ադրբեջանի իշխանությունը որոշել է յուրովի շնորհավորել: Խաղաղության պայմանագրի արդեն իսկ հանրահայտ պահանջներին (հրաժարվել Հռչակագրից, զինանշանի պատկերից հանել Արարատը, գրեթե անվերահսկելի միջանցք և այլն) ավելացնելով նորերը՝
- Անհրաժեշտ է ամրագրել փոխադարձ վերադարձի իրավունքը, ընդ որում, Հայաստանի Սահմանադրությամբ պետք է հատուկ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցման» իրավունքը, որը պետք է պաշտպանեն ադրբեջանի դաշնակից երկրի, իմա՝ թուրքիայի զինված ուժերը,
- Պետք է Սահմանադրությամբ ամրագրվի «արմտյան ադրբեջանցիների կրթության իրավունքը» և այլն (սրանք հնչել են Կանադայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում):
Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը...»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան