Շուշիում թշնամին ոչնչացրել է Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը
![]() Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։ Մեր արձագանքը Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։ Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»: |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5308:30«Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել». Գոհար Վարդանյան (լուսանկար)
9203:18«Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դե ֆակտո, գոյություն չունի». Դավիթ Անանյան
7802:06Genesis Armenia-ն հայտարարություն է տարածել
9501:06Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay հրթիռներ ձեռք բերելու համար
10300:18Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածներում աշխատանքներին (տեսանյութ)
100Երեկ, 23:36