Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Երիտասարդների ծանր ասելիքի տակից ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու». Բագրատ Սրբազան

182
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 23:06
«Երիտասարդների ծանր ասելիքի տակից ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում բեմ հրավիրեց երիտասարդներին, ովքեր օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են իրականացրել: «Իրենց նման տասնյակներով, եթե չասեմ՝ հարյուրներով, հազարներով երիտասարդություն գոյություն ունի այս շարժման մեջ: Եվ շատ շուտով նաև կտեսնեք այդ մեծ պատկերը՝ կամքով, արժեքով ճշմարտությամբ, գաղափարով ապրող երիտասարդ սերնդին, որին ասում ենք՝ բանի պետք չի, սրանք ինչ են՝ «Տիկտոկ» են նայում, «Ֆեյսբուք» են կարդում: Այս ամենի համար պետք է գնահատել մեր շատ սիրելի Տիգրանին:

Դեռ իրենք իրենց ասելիքն ավելի ծանր են ասելու ու դրա տակից ոչ մի չարիք ու ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու»,- ասաց Սրբազանը:

«Երիտասարդների ծանր ասելիքի տակից ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու». Բագրատ Սրբազան