Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

Իրանի քաղաքացիներն այսօր Հայաստանում մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը

144
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 23:24
Իրանի քաղաքացիներն այսօր Հայաստանում մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի բարեկամական երկրի քաղաքացիներն այսօր Երևանի և Կապանի երեք ընտրական տարածքներում և երկու շարժական քվեատուփերի միջոցով մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Ընտրական տարածքներ էին ԻԻՀ-ի դեսպանության շենքը, Կապույտ մզկիթը և Կապանում ԻԻՀ հյուպատոսությունը։ Շարժական քվեատուփերով քվեարկեցին Քաջարան-Սիսիան թունելը կառուցող իրանական ընկերության շինարարները, իրանական սպանդանոցի բանվորները և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի իրանցի կալանավորներն ու այլ իրանցիներ։ Քվեարկությանը մասնակցել են նաև մեծ թվով իրանահայեր՝ այդ շարքում ԻԻՀ խորհրդարանի տարբեր գումարման պատգամավորներ՝ Վարդան Վարդանյանը, Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը։ Լուսանկարները՝ Հայաստանում ԻԻՀ-ի դեսպանության կայքէջից»։