«Փեզեշքիանի ադրբեջանական ծագումը չի կարող որոշիչ լինել»․ քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ռեֆորմիստի համարում ունեցող, ադրբեջանցի հոր և քուրդ մոր որդի Մասուդ Փեզեշքիանն ընտրվել է Իրանի նախագահ: Իրանում ռեֆորմիստ լինելն ամենևին համարժեք չէ Գերագույն հոգևոր առաջնորդին ընդդիմանալուն կամ դասական իմաստով՝ այնպիսի բարեփոխումների կողմ լինելուն, որը կասկածի տակ կդնի Իսլամական Հանրապետության սահմանադրական կարգը: Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին լոյալ և հավատարիմ գործիչ է, հակառակ պարագայում՝ չէր արտոնվի նրա մասնակցությունն ընտրություններին: Գլոբալ իմաստով՝ Իրանի ռազմավարական կուրսը չի փոխվելու, որովհետև դա Գերագույն հոգևոր առաջնորդի պատասխանատվության դաշտում է: Անշուշտ, բարեփոխական նախագահի պաշտոնավարման շրջանում որոշակի «ձնհալ» կարող է նկատվել Արևմուտքի հետ հարաբերություններում և երկրի ներքին կյանքում: Փեզեշքիանի ադրբեջանական ծագումը չի կարող որոշիչ լինել նրա քաղաքականության համար, քանի որ «կայսրություններն» ունեն իրենց երկարաժամկետ ռազմավարական քաղաքականությունը, որը ենթակա չէ էական փոփոխության՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթնիկ կամ կրոնական պատկանելիության հետևանքով»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Մեր պարտության խորքային պատճառը մեր էլիտաների գավառականության մեջ է»․ Վահրամ Մարտիրոսյան
102Երեկ, 17:54«Միրզոյանի էվրիկան, Փաշինյանի սենսացիան»․ Դավիթ Կարապետյան
101Երեկ, 17:42«Նախարարի նախընտրելի թեկնածու ունե՞ք»․ լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)
105Երեկ, 17:36«Ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա»․ Անդրանիկ Թևանյան
96Երեկ, 17:18«Բելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»․ Լուկաշենկո
110Երեկ, 17:06ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքվում է
89Երեկ, 16:42