Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա»․ Անդրանիկ Թևանյան

166
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 17:18
«Ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա
Հոկտեմբերի 26–ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք ճակատագրական նշանակություն են ունենալու ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի, ռուս–վրացական հարաբերությունների և ողջ տարածաշրջանի համար։
Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը, Մոլդովայի ու Վրաստանի ընտրությունները կկանխորոշեն նաև Հայաստաանի ապագան։ Տիկին նախագահը Վրաստանի այն գործիչներից է, ովքեր համաձայն են Վրաստանը դարձնել մանրադրամ Արևմուտքի ձեռքում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Այսինքն՝ Վրաստանը վերածեն երկրորդ Ուկրաինայի։ Այլ կերպ ասած՝ Զուրաբիշվիլին Վրաստանի փաշինյաններից է՝ դրածո։
Իվանիշվիլու թիմը հակառակ կարծիքին է։ Վրաստանի գործող իշխանությունները դեմ են Վրաստանը, հանուն Արևմուտքի սեփական շահերի, դնել աշխարհքաղաքական խաղերի զոհասեղանին։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն սեփական երկրի անկախության, հանուն խաղաղության։
Ճիշտ հակառակ պատկերն է Հայաստանում։ Այստեղ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա՝ հանուն անձնական շահերի ու սեփական կաշվի փրկության։ Նա փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները՝ անունը դնելով «ինտեգրվում ենք ԵՄ–ին», բայց իրականում Հայաստանը հանձնում է Թուրքիային ու Ադրբեջանին։
Նիկոլենք գոռում են, թե բա հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ պետք չէ, առավելևս՝ ի դեմս Ռուսաստանի, սակայն հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ են դարձնում Թուրքիային։ Դրա համար էր Էրդողանի գիրքը պինդ գրկել։
Վերադառնալով Վրաստանի ընտրություններին՝ նկատենք, որ այն իրոք վճռորոշ է լինելու։ Վրացիները դասեր են քաղել Գամսախուրդիայի, Շեվարդնաձեի, Սահակաշվիլիի կառավարման շրջաններից, դասեր են քաղել 2008–ի պատերազմից, տեսել են Արևմուտքի իրական դեմքն ու իրական ժողովրդավարական արժեքների, նորմալ ավանդույթների պաշտպանության ճանապարհին են։ Հոկտեմբերի 26–ին վրացիները պետք է ցույց տան, որ խամաճիկ չեն դառնալու, սեփական երեխաների արյունն առևտրի առարկա չեն դարձնելու։
Հայկական երազանքն էլ նույնը պետք է լինի։ Վռնդել այս իշխանությանն ու կառուցել իրական, այլ ոչ թե Թուրքիայից կլանված Հայաստան, ապահովել իրական անվտանգություն և խաղաղություն։
Բարի նախանձով եմ հետևում Վրաստանի իշխանությունների վարքագծին և ամաչում, որ Հայաստանն այսպիսի իշխանություն ունի։ Բայց ոչինչ, այսպես երկար չի մնա։ Մեր փողոցում էլ տոն կլինի։ Համոզվա՛ծ եմ»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան