Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Նախարարի նախընտրելի թեկնածու ունե՞ք»․ լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

185
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 17:36
«Նախարարի նախընտրելի թեկնածու ունե՞ք»․ լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց, որ հիմա գնում է արդարադատության նախարարի թեկնածուների առաջադրման պրոցես։ Այն հարցին, թե «արդարադատության նախարարի նախընտրելի թեկնածու ունե՞ք», Քոչարյանը պատասխանեց․ «Խնդիր է դրված, որ քաղաքական պատասխանատվության մակարդակը բարձրացվի, և կուսակցությունը իր շարքերից ընտրի արդարադատության նախարարի թեկնածու։ Բոլորը շատ արժանի են նախարարի պաշտոնին՝ սկսած Վլադիմիր Վարդանյանից, վերջացրած Հերիքնազ Տիգրանյանով։ Բայց որոշում պետք է կայացնի հանրապետության վարչապետը։ Ես ոնց կանեի, դա արդեն ուրիշ խնդիր է։

Շրջանակը ավելի լայն կվերցնեի, մեր երկրում կան շատ թրծված, արժեքավոր տեսակետ ունեցող իրավաբաններ, նաև քաղհասարակության իրավաբանական համույթում, որոնք շատ լավ հասկանում են ոլորտի առջև դրված խնդիրները, ազնիվ մարդիկ են։ Շատ կարևոր է, թե նախարարը ինչի կրող է՝ պետականության, ազնվության, բարոյական ինչ կոդեքսի է դավանում․ բոլորը հարցեր են։ Էդ հարցերի պատասխանը կուսակցությունը պիտի կարողանա գտնի և գտնի արժանի թեկնածու ու քվեարկի, այլ ոչ թե նեղ անձնական շահերով՝ սրան եմ ուզում, նրան եմ ուզում»,-ասաց Քոչարյանը։

«Նախարարի նախընտրելի թեկնածու ունե՞ք»․ լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին