Պուտինը հաղթանակի նոր ծրագիր է մտածել. #ISW
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, եթե անորոշ ժամանակով ձգձգի մարտերը, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW): «Պուտինը, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ Ռուսաստանը կարող է անվերջ երկարեցնել պատերազմը և հաղթել քայքայման պատերազմում, եթե կարողանա ապահովել, որ Ուկրաինային զրկեն միջազգային ուժեղ աջակցությունից»,- ասվում է զեկույցում: Վերլուծաբաններն ասում են, որ 2023 թվականի վերջից ի վեր Ռուսաստանի դանդաղ, բայց կայուն ձեռքբերումները ռազմի դաշտում հաստատում են Պուտինի գնահատականը և խրախուսում են նրան՝ խուսափել ցանկացած իրական հրադադարից, որը կարող է վերջ տալ պատերազմին: ISW-ն նաև կարծում է, որ պատերազմի սառեցումը ներկայիս սահմանազատման գծի երկայնքով Ռուսաստանին կտրամադրի ռազմավարական և գործառնական առումով կարևոր ուկրաինական տարածք, որտեղից Մոսկվան կարող է վերսկսել ագրեսիան՝ օգտագործելով փորձառու բանակը և վերականգնված պաշտպանական արդյունաբերական բազան: «ISW-ը շարունակում է կարծել, որ Ուկրաինայում ներկայիս մակարդակով հրադադարը դժվար թե կանգնեցնի ռուսական հետագա ագրեսիան և Ռուսաստանին միայն կրիտիկական ժամանակ կտրամադրի իր ուժը վերականգնելու և Ուկրաինայի դեմ ապագա ագրեսիային պատրաստվելու համար»,- ընդգծել է ինստիտուտը: Ի թիվս այլ բաների, Մոսկվան ինտենսիվ տեղեկատվական արշավ է անցկացնում, որի նպատակն է՝ դրդել Ուկրաինային՝ բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ ռուսական պայմաններով։ Սա, իր հերթին, միայն կթուլացնի ուկրաինական պետությունը։ «Ռուսաստանի, արևմտյան կամ այլ փորձ՝ Ուկրաինային Ռուսաստանի հետ վաղաժամ բանակցությունների մղելու համար, միայն կթուլացնի Ուկրաինան և կխրախուսի ռուսական հետագա ագրեսիան Ուկրաինայի ներսում և դրսում»,- ավելացրել է ISW-ն: Վերլուծաբանները գնահատել են են նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրադադարի խնդրանքը, որը նա հնչեցրել է Կիև կատարած իր չհայտարարված այցի ժամանակ։ Փորձագետները եզրակացրել են, որ խնդրանքի կատարումը կարող է հանգեցնել Կրեմլի ավելի լայն ռազմավարական ուղերձին աջակցելուն։ Մասնավորապես, այն նպատակ ունի ստեղծելու Ռուսաստանի Դաշնության ցանկալի օպերատիվ դադար կամ համոզելու միջազգային գործընկերներին՝ հրաժարվել Ուկրաինայից: |
«Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում». Տաթևիկ Հայրապետյան
5302:06«Սափրվեցի, որովհետև ինքս ինձ հարցեր այլևս չունեմ». Նիկոլ Փաշինյան
5101:18«Կարելի է Ադրբեջանի հետ գնալ գործարքի». Նիկոլ Փաշինյան
6300:42«Որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5400:30Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագայի պաշտոնում ունի թեկնածուներ
5900:00«Կաջակցեմ այն հանրային խմբին, որն արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերի ԱԺ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
56Երեկ, 23:48