«ՆԱՏՕ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին»․ ՉԺՀ ԱԳՆ
398
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 13:24
ՆԱՏՕ-ն պետք է մտածի ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների մեջ իր դերի և այն մասին, թե կազմակերպությունն ինչ է արել Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Մաո Նինը, փոխանցում է ТАСС-ը։ «ՆԱՏՕ-ն չպետք է խուսափի պատասխանատվությունից՝ հակամարտությունների մեղքը բարդելով այլ կողմերի վրա։ ՆԱՏՕ-ն շարունակում է մարտահրավեր նետել Չինաստանին՝ միջամտելով նրա ներքին գործերին և խեղաթյուրելով Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչը լրջորեն մարտահրավեր է նետում Չինաստանի շահերին»,- ասել է Մաո Նինը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Չինաստանը մեղավոր է Եվրոպայում հակամարտություն հրահրելու և Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36