«Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դուխ չի ունենա»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Միջազգային կառույցները պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ իրենց աշխարհաքաղաքական օրակարգը Հայաստանի հաշվին իրացնելու նպատակով։ Իսկ այդ օրակարգը շատ պարզ է՝ Հայաստանը զրկել պետականությունից, իրենց կարծիքով հանել Ռուսաստանի տոտալ ազդեցությունից»,- 24TV-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Ես իհարկե կարծում եմ, որ Փաշինյանն այդքան դուխ չի ունենա ԵԱՏՄ-ից դուրս գալու, չեմ պատկերացնում՝ ո՞նց են ԵՄ-ին անդամակցելը ներդաշնակեցնելու ԵԱՏՄ-ին՝ մեր անդամակցության հետ։ Դա կատարյալ անհեթեթություն է, թե ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է։ Հնարավոր չէ քաղաքական առումով ոտքերդ լինեն մի կառույցում, իսկ թոքերդ, գլուխդ, պլոճիկդ ու երիկամդ տնտեսական առումով՝ մեկ այլ կառույցում»,- նշել է Զոհրաբյանը՝ անդրադառնալով նաև ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու քննարկումներին։ «Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ հայտարարում էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե է անցկացվելու, այսօր Փաշինյանն ասում է՝ հանրաքվե չի անելու: Վստահ եմ՝ դիվանագիտական խողովակներով ասել են՝ ձեր ախորժակը զսպեք, ԵՄ-ն պատրաստ չէ որևէ կարգավիճակ տալ, դրա համար հիմա Փաշինյանը մանիպուլացնում է»,- հավելել է Զոհրաբյանը։ |
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
6319:30«Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ». Գարիկ Քեռյան
6718:48«Բաքուն դրեց Փաշինյանի «խաղաղության (իմա՝ մահվան) դարաշրջանի» տապանաքարը». Վահե Սարգսյան
7918:18«Այս սեղանի շուրջ նստած բոլոր ղեկավարները լքում են Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
7317:30«Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել»․ Ժ․ Ալեքսանյան
6717:00«Չնայած աշխարհում առկա խնդիրներին՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հետևողականորեն զարգանում են»․ Պուտին
11916:48