«Հայաստանի իշխանությունն է հրաժարվել՝ արցախցիների վերադարձի հարցը դարձնել օրակարգային»․ Տ․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային հանրության՝ արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին, Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված: ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում, Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում, իսկ միակ բանը, որը անում են հայաստանյան կառավարիչները, Ադրբեջանի ու Թուրքիայի այս կամ այն նախաձեռնության հետևից վազելն է: Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց՝ փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին և դրանով իսկ ի ցույց դնելով Բաքվին հպատակվելու իր անսպառ պատրաստակամությունը»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
Փեզեշքիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում
8209:24Օրբանը մեկնեց Բաքու, որտեղից կգնա բռնազավթված Շուշի
86Երեկ, 23:48ՆԱՏՕ-ն Լեհաստան կտեղափոխի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր
206Երեկ, 18:54ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները
295Երեկ, 18:30«Օրբանը Զելենսկու ուղերձները Պուտինին չի փոխանցել». Ուշակով
218Երեկ, 18:00«Ոչ թե նոր Սահմանադրություն, այլ նոր իշխանություն է պետք»․ Քաղաքագետ
129Երեկ, 17:24