Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

Ֆրանսիական կողմն իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործում

104
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 03:00
Ֆրանսիական կողմն իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործում

Մատենադարան է այցելել Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի պատվիրակությունը՝ տնօրեն Շարլ Պերսոնազի գլխավորությամբ: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Քննարկվել է համագործակցության հնարավոր ոլորտների լայն շրջանակ, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության և լուսանկարների վերականգնման գործում:
Պարոն Պերսոնազը հատկապես կարևորել է վերականգնող մասնագետներին Ֆրանսիայում վերապատրաստելու հնարավորությունը և որպես մեկնարկ~ հայտնել իր պատրաստակամությունն՝ ապահովելու ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը 2024 թ. հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին:
Ա. Խզմալյանն առանձին անդրադարձել է Մատենադարանի հավաքածուներում առկա լուսանկարների վիճակին և դրանց վերականգնման հրատապության խնդրին:
Քննարկումից հետո հյուրերը ծանոթացել են «Լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությանը: