Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը․ «Հրապարակ»

92
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 08:48
Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տևական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաք՝ աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում են նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Սանդիկովը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։

Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է՝ շրջագայում է միայն արևմտյան երկրներում, իր հակառուսական հայտարարությունների պատճառով թերևս անցանկալի պաշտոնյա է համարվում ՌԴ-ում, ինքն ու Մարիա Զախարովան հեռակա ռմբահարում են միմյանց, և գուցե ինքն էլ է խուսափում Ռուսաստան մեկնելուց, ուստի վերջին շրջանում Ռուսաստան գործուղումների և ռուսական շրջանակների հետ հանդիպումներին մասնակցում է Հակոբ Արշակյանը»։