Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

Սպասվում է առանց տեղումների եղանակ

102
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 08:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝

Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 4-5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին նույնքան կնվազի։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.9°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 8.2°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.8°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։