«Ռուբեն Հախվերդյանն ասում է` ռուսները կռվեցնում են բարեկամ ժողովուրդներին` հայերին ու թուրքերին». Սամվել Ասլիկյան
129
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 00:48
ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հախվերդյանն ասում է, որ ռուսներն Արցախը, Նախիջևանը, Կարսը տվել են թուրքերին, որպեսզի կռվեցնեն մեզ և բարեկամ ժողովրդին: Հայերին և թուրքերին՝ բարեկամ ժողովուրդներին: Հուսով եմ, որ դա պարզապես խոսքի վրիպում էր: Ասում է՝ առաջի պատերազմը մենք հաղթեցինք, քանի որ այդպես էր նախատեսված: Եվ հետո մենք պարտվեցինք, քանի որ նույնպես այդպես էր նախատեսված։ Այդպես, ռուսները կռվեցնում են մեզ՝ մեր եղբայր թուրքերի հետ. սա էլ ես եմ շարունակում Ռուբենի մտքում եղածը: Խոսքի վրիպման պահը չի նստում մեջս: Եվ միանգամայն բնական է, պնդում է նա, որ Մոսկվան այս շարժումը նախաձեռնել է հանուն Սյունիքի միջանցքի։ Նա գիտի, թե որտեղից է ֆինանսավորվում շարժումը, ով է ֆինանսավորում։ Նա ամեն ինչ գիտի։ Իսկ Դավիթ Ամալյանը, Մրոն ,մտավորական չեն, մտավորականն ինքն է: Արցախի ՀՀ քաղաքացիններին ձեռի հետ կպավ: Նիկոլը վատն է, քանզի ուղղակի կադրային սխալներ է արել, դժգոհ է նիկոլից, պիտի գնա: Բայց նիկոլին հանենք, ո՞ւմ բերենք: Բագրատ Սրբազանի՞ն: Միայն ռուսների մասին է ճիշտ ասում: Բայց երբ մարդն իրերն իրենց անունով չի անվանում, իսկ նիկոլն ուղղակի վատ կադրավիկ է, և ոչ թե ցեղասպան և դավաճան ռուս-թուրքական գործակալ, ապա նրա հակառուսական դրսևորումները գրոշի արժեք չունեն. Թեև եթե նա մտածեր, որ նիկոլը ռուս-թուրքական գործակալ է, ապա նրան չէին հրավիրի «Հանրային հեռուստատեսություն»: Ինչպես չեն կանչում բոլոր նրանց, ով այդպես է համարում: Հակառուսականության քողի տակ թուրքացման արդարացումը՝ նորաձևության շիկ է դարձել մեր օրերում: Շատ եմ սիրում Ռուբենի երգերը: Շա՛տ: Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, Արդյոք ո՞ւր ես դու կորել, Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, Չեմ կարող ես քեզ գտնել: Ի՞նչ կախարդ է քեզ կախարդել, Ի՞նչ թակարդ ես դու ընկել, Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, Ես կարող եմ քեզ փրկել»:
«Ռուբեն Հախվերդյանն ասում է` ռուսները կռվեցնում են բարեկամ ժողովուրդներին` հայերին ու թուրքերին». Սամվել Ասլիկյան