«Հարձակվում են՝ տուրք տալով օսմանյան շրջանից եկող տխրահռչակ ավանդույթներին»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Էրդողանական Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա՝ այս երկրից վերջիններիս հեռացման պահանջով։ Սիրիական պատերազմը և դրա հետևանք միլիոնավոր փախստականները հետևանքն են նաև էրդողանական վարչախմբի կողմից հարևան Սիրիայի հանդեպ վարված ուխտադրուժ և գիշատիչ քաղաքականության, իսկ հիմա տուրք տալով օսմանյան շրջանից եկող տխրահռչակ ավանդույթներին, ջարդարարները Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա։ Սա «լուսավոր» 21-րդ դարի էրդողանական Թուրքիայի իրական դեմքն է, իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել հայերի, եզդիների, ասորիների և հույների հանդեպ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին նույն այս երկրում։ |
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
6319:30«Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ». Գարիկ Քեռյան
6718:48«Բաքուն դրեց Փաշինյանի «խաղաղության (իմա՝ մահվան) դարաշրջանի» տապանաքարը». Վահե Սարգսյան
7918:18«Այս սեղանի շուրջ նստած բոլոր ղեկավարները լքում են Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
7317:30«Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել»․ Ժ․ Ալեքսանյան
6717:00«Չնայած աշխարհում առկա խնդիրներին՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հետևողականորեն զարգանում են»․ Պուտին
11916:48