Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որևէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով: Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում և հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաև պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար: Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի: Իսկ իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել և, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ռոմանոսը Բագրատ Սրբազանի կողմն անցնելու իշմար ա անում». Արգիշտի Կիվիրյան (լուսանկար)
4920:48Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը
5120:18Պուտինը հաղթանակի նոր ծրագիր է մտածել. #ISW
13419:48Շուշիում թշնամին ոչնչացրել է Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը
6519:18«Փաշինյանի «իրական Հայաստանի» իրական սպառնալիքը Արմեն Գրիգորյանն է». Հայկ Հովյան
6818:54«Շատ կարևոր և լուսավոր լուր». Կարեն Հովհաննիսյան
7518:06