Երևան`   +34 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.

«Բա թե` ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանում ատոմակայան կառուցել». Գարեգին Պետրոսյան

121
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 22:30
«Բա թե` ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանում ատոմակայան կառուցել». Գարեգին Պետրոսյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսվեց էլի։ Բա թե՝ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանում ատոմակայան կառուցել։ Խաբվելու նկատմամբ զարմանալի իմունիտետ է ձեռք բերել էս մեր հասարակությունը։ Բավական է վարունգի ծերը ինչ-որ տեղից ցույց տան, աղը վերցնում վազում են հատևից։
1992-ին էնէրգետիկայի նախարար ունեինք, ասում էր փակեք սովետական ատոմակայանը, <<Սիմենս>>-ը նոր ատոմակայան է խոստացել կառուցի։ Արդյունքում ունեցանք խավարի երկու տարիներ, իսկ վերջում նորից ընկանք ռուսների ոտքերը, թե եկեք վերաբացեք ատոմակայանը»։