Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Պետությունների միջև հարաբերությունները չեն որոշվում թերթերում ինչ-որ հոդվածներով»․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

394
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 14:24
«Պետությունների միջև հարաբերությունները չեն որոշվում թերթերում ինչ-որ հոդվածներով»․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հայաստանի և Ռուսաստանի առանձին շրջանների միջև ապրանքաշրջանառությունը վերջին 2 տարում աճել է 2,5 անգամ՝ շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների։ Այս մասին Բելգորոդում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, հաղորդում է ТАСС-ը։

Հարությունյանը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնային մակարդակի ավելի քան 200 համաձայնագիր ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շուրջ 30-ը՝ միայն վերջին 2 տարում։

«Պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում ինչ-որ հոդվածներով, առանձին մարդկանց արտահայտություններով, այլ միջպետական համաձայնագրերով։ Մենք նպատակ ունենք ամրապնդելու մեր կապերը, հատկապես՝ միջտարածաշրջանային մակարդակում։ Հայաստանի օրեր ենք անցկացրել Յարոսլավլում, Սվերդլովսկում, Կրասնոդարում, Վոլգոգրադում, Իրկուտսկում, Պերմում, որտեղ մենք միջտարածաշրջանային համաձայնագրեր են ստորագրել»,- նշել է նա։