Երևան`   +36 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.

«Այստեղ միայն մեկ զգացողություն է առաջանում՝ կարեկցանք»․ ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բելգորոդում

416
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 13:48
«Այստեղ միայն մեկ զգացողություն է առաջանում՝ կարեկցանք»․ ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բելգորոդում

Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ավերված բնակելի շենքի տեսարանը ցույց է տալիս մարդկանց վշտի չափը։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Բելգորոդում։

«Այստեղ միայն մեկ զգացողություն է առաջանում՝ կարեկցանք։ Եվ, բնականաբար, ցանկություն, որպեսզի այս ամենն արագ ավարտվի»,- ասել է դեսպանը։

Գործակալությունը նշում է, որ մայիսի 12-ին Բելգորոդն Ուկրաինայի զինված ուժերի կողմից ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել։