Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Իմ որդին անհաջողակ չէր, անհաջողակը դու ես»․ Բայդենը՝ Թրամփին

1212
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 09:54
«Իմ որդին անհաջողակ չէր, անհաջողակը դու ես»․ Բայդենը՝ Թրամփին

Երեկ կայացած բանավեճի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեջբերել է The Atlantic-ի՝ 2020թ․ հրապարակած հոդվածը, որում ասվում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նվաստացրել է ԱՄՆ-ի զոհված զինծառայողներին՝ նրանց «անհաջողակ» անվանելով։

Բայդենն ասել է, որ եղել է Առաջին համաշխարհային պատերազմի գերեզմանատանը, որտեղ Թրամփը կանգնած էր «իր չորս աստղանի գեներալի» հետ, ում Թրամփն ասել է՝ «ես չեմ ուզում գնալ այնտեղ, քանի որ նրանք անհաջողակների փունջ են»։ Անդրադառնալով իր որդուն՝ Իրաքի պատերազմում վետերան Բո Բայդենին, որը մահացել է գլխուղեղի քաղցկեղից, Բայդենը՝ դիմելով Թրամփին, ասել է․ «Իմ որդին անհաջողակ չէր, անհաջողակը դու ես»։

Նախկին նախագահն ասել է, որ Բայդենը հորինել է այդ մեջբերումը և պետք է ներողություն խնդրի իրենից։