«Մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ, կարող է անցնել Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով»․ Ջեյմս Օ'Բրայեն
![]() ԱՄՆ-ն ձգտում է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը տեղի ունենա ոչ թե Ռուսաստանով և Չինաստանով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանով։ Այս մասին ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ անդրադառնալով Բաքու կատարելիք այցին։ Օ'Բրայենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ ընթանում է միայն Չինաստանով և Ռուսաստանով, և «շրջանցելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։ «Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ հնարավոր ավելի լայն ճանապարհ, կարող է անցնել Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով, և այդ նկատառումներից ելնելով՝ մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր»,- ասել է դիվանագետը։ Նա նաև հայտնել է, որ այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կհասցնի այն միտքը, որ «խաղաղություն հաստատելու ժամանակն է»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
